ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կտրել մեզ մասնատող ու ոչնչացնող ձեռքերը

Կտրել մեզ մասնատող ու ոչնչացնող ձեռքերը
12.06.2023 | 16:31

Ավելի ու ավելի ես հիասթափվում ու հոռետեսության մատնվում՝ հետևելով հայաստանյան ընդդիմադիր ընթացքին. գրեթե ամենշաբաթյա ռեժիմով նոր շարժումներ են ծնվում՝ միաբովանդակ կարգախոսներով ու նպատակներով: Ասես մի դավադիր ձեռք մտածված մասնատում է ազգային ու հասարակական-քաղաքական առողջ ուժերին: Անպտուղ խաղի մեջ են ներքաշվում անգամ փորձառու և հեռատես գործիչները:

Թվում է՝ նրանք գիտակցված, թե ակամա վավերացնում են այս գահավիժումը:

Ընդդիմությունը և նրան հարող ուժերն այսօր միայն մի գերնպատակ պետք է ունենան՝ միավորվել և գրողի ծոցն ուղարկել գործող հակահայ իշխանությանը:

Կարիք կա, որ ստեղծվի մի հեղինակավոր խորհրդակցական-միավորիչ մարմին, որ ի մի կբերի բոլոր ընդդիմադիր ուժերին և նրանց համոզելով կպարտադրի համախումբ գործել՝ իրապես մի կողմ թողնելով հավակնություններն ու միմյանց հանդեպ անվստահությունը: Որևէ անհատ և ուժ չպետք է իրեն իրավունք վերապահի՝ դուրս կանգնել նման գործընթացից:

Թե չէ իշխանությունն առավել կհաբռգի, կչարախնդա ընդդիմադիր տվայտանքների վրա և բացահայտ կխրախուսի նոր խմբավորումների ի հայտ գալը: Նման պառակտումներով, իրոք, անկասելի կդառնա պետության ու հայրենիքի անկումը: ՈՒստի հարկ է կտրել մեզ մասնատող ու ոչնչացնող ձեռքերը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ